Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Հերթը հասավ մարզերին

Հերթը հասավ մարզերին
11.04.2013 | 15:56

Վերջապես գործադիրը հիշեց, որ, բացի միջպետական ճանապարհներից, գոյություն ունեն նաև մարզային քաղաքային ճանապարհներ, որոնք քարուքանդ վիճակում են։ Տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի առաջարկով` կառավարությունը հատկացրեց 300-ական մլն դրամ Շիրակի և Վայոց ձորի քաղաքային ճանապարհների վերանորոգման համար։ Եթե յուրաքանչյուր քսան տարին մեկ հայրենի կառավարությունը հիշի վերը նշված ճանապարհների վերականգնման և վերանորոգման խնդիրը, ապա 22-րդ դարում Հայաստանը կարող է և ունենալ բարեկարգ մարզեր։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ